Ռեստորանի հետնամասում հայտնաբերվել է հսկայական ծավալի «արսենալ», որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023-ը հայտարարել են պայքար ապօրինի զենք-զինամթերքի դեմ, ինչի արդյունքում վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները հայտնաբերել են ոչ միայն մեծ թվով զենք-զինամթերք, այլ նաև քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիներն իրենք են կամ ոստիկանության բաժիններ են ներկայացրել իրենց մոտ պահող զենք-զինամթերքը, կամ ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, թե որտեղ են թողել իրենց մոտ պահվող զենք զինամթերքը: Հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ներկայացնում են իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը, և եթե պարզվում է, որ դրանք չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքներում, ապա այդ քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ավելին՝ այստեղ