Ինչպես են շրջափակված Արցախում նշում երեխաների ծննդյան օրը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Արցախում նշում երեխաների ծննդյան օրը։
«Ահա, թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման ներքո Լեռնային Ղարաբաղում: 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բադալյանը։