Հայտնաբերել են Վահագնի թաղամասում զինված հարձակումը կատարողներին, մեկը նախկին «օրենքով գող» է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ հսկայածավալ օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ստեղծվել էին մի քանի օպերատիվ հետախուզական խմբեր, ովքեր աշխատում էին մի քանի վարկածների ուղղությամբ և ի վերջո համադրելով հավաքված փաստերը՝ ՀՀ Ոստիկանապետի տեղակալ Վ. Վարդանյանի կարգադրությամբ, իրականացվել է օպերացիա, որը կրել է «Գողի և ում օրն է 40 օր» անունը:
Ոստիկանները նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 29-ամյա Արսեն Գրիգորյանին, 40-ամյա Հայկ Ղազինյանին և ՌԴ քաղաքացի, 43-ամյա Ահմեդ Ումարովին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը, իսկ Ա. Գրիգորյանի մոտ եղած պայուսակի միջից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ փամփուշտներով և 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ իր պայթուցիչով: