Ողբերգական դեպք Երևանում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 10։15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 11 խումբը կանչով մեկնել է Ղափանցյան փողոցի 29 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 49-ամյա Վաչագան Խ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է էլեկտրահարվելու հետևանքով, որտեղ աշխատանքներ կատարելիս է եղել իր հարևանի տանը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչ Վարդանյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով էլ «Շինարարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։