Չինաստանում արևային մարտկոցները «դուրս են եկել» ծովի մակերես
InternationalOilcapital.ru-ն գրում է, որ Դեղին ծովում՝ Շանդուն նահանգի ափից 30 կմ հեռավորության վրա, որպես փորձնական ծրագիր տեղադրվել են հատուկ լաստանավեր արևային մարտկոցներով։ Փորձը կազմակերպվել է չինական պետական Power Investment և նորվեգական Ocean Sun ընկերությունների կողմից:
Ենթադրվում է, որ դա պոտենցիալ առաջընթաց է արևային էներգետիկայի ոլորտում, որը թույլ կտա արևային վահանակներին «ընդլայնել հասանելիությունը», ինչն աշխարհի շատ երկրներում, ներառյալ Չինաստանը, նվազում է, քանի որ նման հարմարություններով ֆերմաները հսկայական հողային տարածքներ են զբաղեցնում:
Նման նախագծերի միջոցով նախատեսվում է Պեկինից հարավ գտնվող արդյունաբերական կենտրոն Շանդուն նահանգում մինչև 2025 թվականն ավելի քան 11 ԳՎտ արևային էներգիայի արտադրություն ավելացնել, իսկ ապագայում ընդհանուր հզորությունը հասցնել 42 ԳՎտ-ի, ինչն ավելին է, քան օրինակ Նորվեգիայի բոլոր էներգիա արտադրող կառույցների հզորությունը:
Նախաձեռնությունը հետաքրքիր է և հարգանք է ներշնչում՝ հաշվի առնելով ծավալը։ Ճիշտ է, լիովին պարզ չէ, թե ինչպես են լուծվելու որոշակի խնդիրներ.
-նման վահանակների տեղադրման և շահագործման բարձր ծախսերը (ի վերջո, այդ ամենի համար էլեկտրաէներգիայի սպառողը պետք է վճարի)
-ինչպես և ինչ գնով ընկերությունը կխուսափի վահանակների վրա ագրեսիվ աղերի ազդեցությունից
-մինչ այժմ տեխնոլոգիան թույլ է տալիս 4 մետրանոց ալիքներին դիմակայող կառույցներ տեղադրել, իսկ եթե լուրջ փոթորիկ լինի, ի՞նչ է լինելու։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]