Վրաստանում սողանքից հետո 35 մարդ է անհետ կորել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում՝ Շովի լեռնային հանգստավայրում տեղի ունեցած սողանքի տարածքում, փրկարարները փնտրում են 35 մարդու, լրագրողներին հայտնել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Աղետի գոտուց ուղղաթիռներով արդեն 200-ից ավելի մարդ է դուրս բերվել, ինչ վերաբերում է մարդկանց, ում հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանց թիվը 35 է, հայտնաբերման գործընթացը շարունակվում է»,- ասել է նա։
Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները։ Նա ասել է, որ սողանքը քանդել է գետի հունի երկայնքով գտնվող տնակները, որոնցում հանգստացողներ են ապրել։
«Առայժմ մեզ չի հաջողվել մոտենալ այս վայրին, քանի որ փրկարարների համար անհնար է հաղթահարել ճահճացած զանգվածը, սակայն գործին արդեն ներգրավվել է ծանր տեխնիկա»,- ասել է Մղեբրիշվիլին։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գոստոսի 3-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ սողանքային զանգվածի տակ երկու դի է հայտնաբերվել։