Ողբերգական դեպք ․ 25-ամյա տղան «Կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիր «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպաություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։ Լյուդվիգ Հ․-ն վերջերս է վերադարձել Եվրոպայից։Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։