Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Socity
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին շրջանների զգալի մասում , 5-6-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ը նույքան կբարձրանա։
Երևանում օգոստոսի 4-ին, 5-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 24-26 աստիճան։