Լայն համախմբման հարցում «Հայրենիք» կուսակցության դերը շատ մեծ է
Ինչպես հայտնի է, օրերս տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը: Քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի նաև ձեռնարկվող քայլերը։
Լայն համախմբում ապահովելու հարցում, անշուշտ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դերը շատ մեծ է: Մեծ է նաև նրա դերը երկրում սկսված սահմանադրական ճգաժամից բխող անկառավարելի իրավիճակը կառավարելի դաշտ տեղափոխելու հարցում: