Էրդողանը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 3-ին Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նիստից առաջ խորհրդի անդամներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ «Անըթքաբիր»։
Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ֆորմատով:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստի օրակարգային ամենակարեւոր հարցերից է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նշանակումը, որը Յաշար Գյուլերի՝ ազգային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո դեռևս թափուր է: