Հերթական անձին թույլ չեն տալիս մտնել հայրենիք․ ու՞մ մասին է խոսքը. Hraparak
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է. Հերթական ահազանգն ենք ստացել, որ մեր հերթական հայրենակիցը չի կարողանում մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Այս անգամ էլ խոսքը Արենի Մարկոսյանի մասին է, ով ԱՄՆ քաղաքացի է ու Հայաստան է ժամանել Լիբանանից։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Նա շուրջ արդեն 12 ժամ գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան որևէ պատճառաբանություն , որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Տեղեկատվություն ստանալու մեր բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում։ Սա արդեն շուրջ մեկ տասնյակի մոտեցող դեպքն է, երբ անձին թույլ չեն տալիս մտնել սեփական հայրենիք։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է»,- հավելել է նա։