Ինչ է Մեղրիում իր աչքերով տեսել Դավիթ Տոնոյանը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում Դավիթ Սանասարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ին՞չ էր անում պաշտպանության նախարարը Մեղրիում հոկտեմբերի 21-29–ը Մեղրիում։
Տոնոյանը հայտարարեց, թե Մեղրիում իր գտնվելու հիմնավորման գնահատականը պետք է տա իր այդ ժամանակվա վերադասը, այսինքն Նիկոլ Փաշինյանը. «Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում, ՀՀ սահմանի 2-3 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։ Պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈւ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։
Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈւ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հոկտեմբերի 25-27 եղած ժամանակահատվածում:
Այդ ժամանակ Մեղրիում դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ուժեր էին տեղափոխվում։ Ամեն դեպքում ես ունեի նաև այլ գործառույթ` հստակ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այնպես ստացվեց, որ միայն ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումն էր, որ գտնվում էր անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ 2020 թ. հոկտեմբերի 29–ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ հարավում հակառակորդի հիմնական նպատակը Մեղրին է։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Հայաստանի և Արցախի սահմանին ռուս սահմանապահների տեղակայված լինելու մասին լուրերը։ Նա բացատրել էր, որ ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին, և այդպես միշտ է եղել։ Նրա խոսքով` իրադարձությունների վերջին զարգացումների հետ կապված` ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևմտյան սահմանին։