Ովքե՞ր են ինդուլգենցիա ստացել. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, ինչպես և զգուշացնում էին մասնագետները, գործող իշխանությունների համար դարձել է յուրատեսակ քաղաքական գործիք: Այսինքն, այն կիրառվում ու կիրառվելու է ընտրողաբար:
Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները «ապօրինի ծագում ունեցող գույքի» գործիքակազմի կիրառման տեսանկյունից ինդուլգենցիայի հնարավորություն են տվել նախկին մի քանի պաշտոնյաների՝ որոշակի «համաձայնությունների» շրջանակներում:
Ի դեպ, մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնավորաբար Կենտրոն համայնքում ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործին է լծվել «Չոռնի Գագոն»՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Ինչ վերաբերում է այս տեղեկության կապին նշյալ ինդուլգենցիայի հետ, ապա մեր աղբյուրները նշում են, թե դժվար է այլ կերպ բացատրել այն հանգամանքը, որ գործող իշխանությունների կողմից բառիս բուն իմաստով հալածանքների տակ ընկած գործիչը կարող է մասնակցել այդ նույն ուժի համար քվե ապահովելու գործին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում