Տեսանյութ. Սոչիում փոթորկի ժամանակ հսկայական ալիքը երեխային նետել է Սև ծով
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հզոր ալիքը ավերել է Սոչիի լողափը՝ քանդելով իր ճանապարհին եղած ամեն ինչ։ Քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, որը կտևի մինչև հուլիսի 29-ի վերջ՝ սպասվում են անձրևներ և տորնադոներ։ Լողափերը փակ են երկու օրով։
Երեկ գրանցվել է նաև արտակարգ միջադեպ: Սոչիի Sirius-ի լողափում հսկայական ալիքը երեխային նետել է Սև ծով. հայտնում է «ЧП Сочи» տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Sirius լողափերից մեկում հուլիսի 28-ի երեկոյան։ Հստակեցվում է, որ փոթորկի ժամանակ տղան չափազանց մոտ է եղել ալիքներին և չի հասցրել շրջանցել այն։
Տուժածին օգնության են շտապել հանգստացողներ, փրկարարներ, բժիշկներ։
Փրկարարների և հանգստացողների համակարգված աշխատանքի շնորհիվ երեխային հաջողվել է ողջ-առողջ դուրս բերել ջրից։