Եվրոպական փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար
SocityԵվրոպայում անցած տարի արևային էներգիան 2021 թվականի համեմատությամբ աճել է 47 %-ով՝ ավելանալով ռեկորդային 41,7 գեգավատով։ Այս քանակությունը բավարար է էներգիայով 12,4 միլիոն տներ ապահովելու համար։
«Sօlar Power Euorope» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Եվրամիության երկրների մեջ առաջատարը Գերմանիան է՝ նոր հզորությունների ներդրման առումով, Գերմանիային բաժին է հասնում ամբողջ թվի 8 գեգավատը, հաջորդում են Իսպանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Ֆրանսիան։
Իսպանիայում, ի դեպ, արևային վահանակների տեղադրումը 2022 թվականին ավելացել է 55 %-ով։ Փորձագետներն առանցքային 5 գործոններ են նշում, որոնց օգնությամբ Եվրամիության երկրները կարող են իրականացնել իրենց նպատակը, այն է՝ ԵՄ էներգետիկ աղբյուրների 45 %-ը ստանալ արևային էներգիայից։ Ըստ կազմակերպության՝ հարկավոր է ավելի շատ մասնագետների սովորեցնել արևային էներգիայի տեխնոլոգիաները, նվազեցնել վարչական խոչընդոտները, նոր վահանակների տեղադրման համար։
Եվրոպայում իրականացվող գործողություններն արևային էներգիայի հանրահռչակման և հանրաօգտագործման ուղղությամբ օրինակելի կարող են լինել նաև Հայաստանի համար։ Թե՛ վարչական խոչընդոտների նվազեցման, թե՛ ավելի շատ մասնագետների ուսուցման, նաև ոչ շատ մեծ ռեսուրսների ներգրավման միջոցով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արման Բարսեղյան