Հանքագործների և մետալուրգների միության ղեկավարի կողմից հնչեցրած 10 հիմնական դրույթները Հայաստանում հանքարդյունաբերության վիճակի վերաբերյալ
SocityՀանքագործների և մետալուրգների միության ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը երկուշաբթի կազմակերպել էր մամուլի ասուլիս, որը նվիրված էր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակին բնապահպանական ռիսկերի կառավարման տեսակետից` ադրբեջանցի «բնապահպանների» շահարկումները բացառելու նպատակով։
«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Ջանյանի հնչեցրած հիմնական դրույթները.
– Ադրբեջանի իրական շարժառիթը հայկական արդյունաբերության կարևոր ճյուղը խարխլելու փորձերն են, Ադրբեջանը կիրառում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները, և ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տնտեսական խեղդումը նրա նպատակներից մեկն է
– Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի 10-20%–անոց տնտեսական աճի կորստի հանքարդյունաբերության վրա ունեցած ազդեցության պատճառով
– Եթե 10 տարի առաջ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ապահովում էր երկրի ՀՆԱ–ի 2,6%–ը, ապա նրա մասնաբաժինը հանրապետության ՀՆԱ–ում այսօր արդեն կազմում է մոտ 10% – Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտն ամբողջովին միտված է արտահանման` կազմելով ընդհանուր արտահանման 30-40%–ը
– Ուղիղ օտարերկրյա ներդրումների զգալի մասը գնում է հենց այս ոլորտ, ինչն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և բարձրացնում է տարածքային զագացումը։ Ոլորտն աշխատանքով է ապահովում մոտ 60,000 աշխատակցի
– Հանքարդյունաբերության ոլորտի ռիսկերը կառավարելի են պետության, ընկերությունների և բոլոր շահագրգիռ կողմերի կողմից
– Պետությունն իր հերթին վարում է ռիսկերի մեղմացման և չեզոքացման քաղաքականություն` մշակելով համապատասխան ռազմավարություններ, օրենքներ և նորմատիվային դրույթներ` վերահսելով դրանց կիրառումը
– Հիմա ԶՊՄԿ–ում իրականացվում է տեխնիկական արդիականացում ներկա տարեկան 22մլն տոննայից մինչև 40մլն տոննա արտադրողականությունն ավելացնելու համար`պղնձաձուլարանի համար հանքահումքային բազայի ստեղծման նպատակով, որը նախատեսում է կառուցել ընկերությունը
– Մտադրություններ կան Հայաստանում զտման գործարան կառուցել, որը հնարավորություն կստեղծի 70% ոսկու պարունակությամբ դորե համաձուլվածքի արտադրությունից անցնել մաքուր ոսկու ձուլակտորների արտադրությանը
– Հաճախ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները գիտակցաբար գնում են արտադրության բարձր ծախսերի, որոնք միտված են նվազագույնի հասցնել բնապահպանական ռիսկերը։