Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը. դեսպանները արձագանքել են Բորելին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի վերագործարկմանը այլընտրանք։ Այս մասին իր Twitter– յան էջում գրել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը։
Նա ներկայացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը և կրկին վերահաստատել, որ Ադրբեջանի իշխանությունների Աղդամով հումանիտար բեռ փոխադրելու պատրաստակամությունը ԵՄ–ն միայն ի գիտություն է ընդունել։
«ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերսկսել, ներառյալ բժշկական տարհանումը և հումանիտար մատակարարումները»,– գրել է դեսպանը։
Ժոզեպ Բորելի հայտարարությունն է իր էջում տեղադրել նաև Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը ու վերահաստատել է ԵՄ դիրքորոշումը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա