Բեռնատարները սպասում են ԼՂ մուտք գործելուն․ Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն: Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պարտադիր որոշումը:
Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե «խաղն ավարտված է»»,–այս մասին «Թվիթեր»—ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։