Գատչինայում հայտնագործվել է տպագրության միջոցով արևային մարտկոցներ ստեղծելու նոր միջոց
SocityFontanka.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքների և կրթական ծրագրերի հիմնադրամի աջակցությամբ նանոկոմպոզիտային թանաք է հայտնագործվել Գատչինայում գտնվող Հյուսիս-արևմտյան նանոկենտրոնում:
Թանաքը հիմնված է պղինձ-ինդիում-գալիում դիզելենիդի վրա: Դրանք կիրառվում են ճկուն հիմքի վրա՝ օգտագործելով Roll-to-Roll մեթոդը. տպագրական մեքենան քանդում է ենթաշերտի գլանափաթեթը, թանաքը քսում դրա վրա, այնուհետև նորից փաթաթում: Այդ մեթոդը հնարավորություն է տալիս ձեռք բերել CIGS մարտկոցներ, որոնք ավելի ամուր են, քան սիլիկոնային մարտկոցները և զգալիորեն (երկու անգամ) ավելի էժան են, քան սովորական մեթոդով պատրաստվածները: Սովորական մեթոդի դեպքում արևային մարտկոցների համար մոդուլներ են արտադրվում պղնձի-գալիում-ինդիումի դիզելենիդի լուծույթի բարակ շերտը վակուումային միջավայրում գտնվող սուբստրատի վրա ցողելով: Ինչ վերաբերում է սիլիկոնային մարտկոցներին, ապա դրանց վրա հիմնված ֆոտոբջիջներն ունեն արևի լույսի ավելի ցածր կլանման գործակից, հետևաբար, նույն հզորության համար CIGS մարտկոցի հաստությունը կարող է 100 անգամ փոքր լինել: Ապագայում նախատեսվում է կատարելագործել տեխնոլոգիան, որպեսզի առանց հիմքի պանելներ տպեն, օրինակ անմիջապես տանիքին կամ բջջային հեռախոսի պատյանի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]