35-ամյա տղամարդը փորձել է հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 24-ի ժամը 15.30-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գարգառ գյուղի բնակիչ 36-ամյա մի կին և հայտնել, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ժամը 17.20-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ քունքային շրջանի սալջարդ, հեմատոմա, աջ սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Ալավերդի քաղաքի բնակիչ 66-ամյա մի կին:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, սպառնացել է, որ կսպանի, ապա տարայով բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ամուսնու 66-ամյա քրոջ վրա՝ ցանկանալով հրկիզել նրանց:
Նախկին կնոջ ամուսնուն հաջողվել է նրա ձեռքից վերցնել լուցկին և դուրս հանել տնից: Բակում արդեն 35-ամյա վանաձորցին վերցնելով մի մեծ քար՝ նետել է ալավերդցի 66-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ապա մեկ այլ քարով խփել է նախկին կնոջ գլխին:
35-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով