Ադրբեջանում խոսում են ԼՂ դեմ նոր ռազմական օպերացիայի մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական «Թուրան» գործակալության քաղաքական բաժնի խմբագիր Շահին Հաջիևը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններին, կանխատեսվող ագրեսիայի մասշտաբներին, հարձակման հնարավոր ուղղություններին և միջազգային արձագանքին։
Հաջիևը, մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի նպատակն է Լեռնային Ղարաբաղը «մաքրել հայկական անօրինական ռազմական խմբավորումներից»։ Հաջիևի հոդվածից տպավորություն է, որ, նկատի ունենալով ԼՂ ՊԲ-ի ցրումը իբրև պատերազմի առիթ՝ Ադրբեջանը դիտարկում է ուղիղ ռազմական գործողության տարբերակը։ Ըստ Հաջիևի՝ կան հարձակման մի քանի ուղղություններ՝ Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։
Հարվածի առաջնային ուղղությունը, ըստ հոդվածագրի, կլինի հենց ամենապաշտպանված՝ Մարտակերտի շրջանը, ապա Մարտունու շրջանը և Շուշիի կողմից հարձակմամբ կօղակվի Ստեփանակերտը։ Փառուխի ռազմավարական դիրքերի գրավումը, ըստ Հաջիևի, հնարավորություն են տվել Ադրբեջանին անարգել գրոհել Ասկերանի ուղղությամբ՝ կտրելով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը։ Հաջիևի կանխավարկածով՝ հնարավոր պատերազմը կարող է տևել առնվազն 2 շաբաթ և ավարտվել Ադրբեջանի հաղթանակով՝ հաշվի առնելով, որ Հայաստանը օգնություն չի կարողանալու ցուցաբերել ԼՂ բնակչությանը, իսկ շրջափակման հետևանքով վերջինս լիովին զրկված է ինչպես մթերքներից, այնպես էլ տեխնիկական որևէ տեսակի սնուցումից, մասնավորապես՝ մեքենաների տեղաշարժի համար անհրաժեշտ վառելիքից։
Առավել հետաքրքրական են Հաջիևի գնահատականները միջազգային հանրության արձագանքի ու դերակատարման մասով։
Ավելին՝ այստեղ