Քաղաքացիները փակել են Խանջյան–Սայաթ Նովա խաչմերուկը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի խումբ քաղաքացիներ այժմ էլ փակեցին Երեւանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը:
Նրանց ձեռքին կան ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ ՛՛Դադարեցնել Արցախի շրջափակումը՛՛, ՛՛Բացեք կյանքի ճանապարհը՛՛, ՛՛Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին՛՛:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ ՛՛Միացում՛՛՛, ՛՛Արցախ՛՛: Նրանք քաղաքացիներին կոչ են անում և միանալ իրենց։
՛՛Երեք րոպեից Խանջյան փողոցը չբացեցիք, հերթով բերման ենք ենթարկում՛՛,-դիմելով ակցիայի մասնակիցներին՝ ասացին ոստիկանները:
Ասօր ավելի վաղ ակցիայի մասնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան: Նրանք հայտարարել են, որ սա իրազեկման ակցիա է, իրենք պարզապես ցանկանում են, որ մարդիկ տեղյակ լինեն, թե ինչ աղետալի վիճակ է Արցախում: Ակցիայի մասնակիցները նաեւ հայտարարեցին, որ վաղը ժամը 20.00 Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսվում: