Թո՛ւյլ տվեք այցելել Ստեփանակերտ․ Լրագրողների միջազգային ֆեդերացիան դիմում է Ադրբեջանին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։
Երեկ Էնթոնի Բելլանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց բնակեցված է էթնիկ հայերով։ Մեզ խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա,- նշված է կազմակերպության էջում։
Մուշֆիք Ալասգարլին ադրբեջանցի է։ Էնթոնի Բելլանջերին Բրյուսելից է։