Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի մոտակայքում, «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
63–ամյա վարորդ Ռ․ Խ․-ն տեղում մահացել է:
«Փրկարարները ուղևորներ Գ․ Մ․-ին (ծնված 1960 թ.) և Յ․ Վ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ»,– ասված է հաղորդագրությունում։:
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։