Ադրբեջանցի լրագրողները երկրի իշխանությունների դեմ բողոքով դիմել են Եվրոպայի խորհուրդ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային մամուլի օրը ադրբեջանցի լրագրողների եւ ակտիվիստների մի մեծ խումբ դիմել է Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմիններին, որպեսզի իր անհանգստությունը հայտնի մեդիայի մասին նոր օրենքի կիրառման բացասական հետեւանքների առիթով, օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. փետրվարին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։
«Դեռեւս մինչեւ օրենքի ընդունումը տեղի փորձագետների արտահայտած դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների (որը պաշտպանում է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությունը) հետ դրա անհամատեղելիության մասին հաստատվել է 2022թ. հունիսին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հրապարակած եզրակացությունում։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օրենքն ընդհանրապես չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին, եւ նման օրենքի կիրառումը Եվրոպայի խորհուրդ մտնող որեւէ երկրում անթույլատրելի է»,- նշել են դիմումի հեղինակները։
Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր բանաձեւում, որն ընդունվել է 2022թ. դեկտեմբերին, պահանջել է անհապաղ փոփոխություններ մտցնել օրենքում։
«Մենք խորապես ափսոսում ենք, որ դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք արտահայտվել են խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությանն սպառնացող օրենքի ռեակցիոն բովանդակության առումով, ուշադրության չեն առնվել։ Օրենքի կիրառումը լրագրությունը գործնականում դարձնում է գործունեության լիցենզավորվող տեսակ։ Այդպես ստեղծվում է ԶԼՄ-ների եւ լրագրողների միասնական պետական ռեեստր, թողարկվում են միասնական լրագրողական վկայականներ եւ միայն այդ պահանջներին համապատասխան է լեգալ ճանաչվում լրագրողական գործունեությունը։ Դա բացասաբար է անդրադառնում անկախ ԶԼՄ-ների գործունեության եւ ազատ լրագրության վրա»,- նշվել է դիմումում։
Նման կանոնների իրականացումը Ադրբեջանին չի մոտեցնում եվրոպական ընտանիքին, որտեղ գերակշռում են հիմնական ազատությունները եւ իրավունքները, եւ նրան վերածում է երկրի, որտեղ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության փուխր մնացորդները գտնվում են սպառնալիքի տակ, ընդգծվել է դիմումի մեջ։
Հեղինակներն ափսոսանքով փաստում են Եվրոպայի խորհրդի անգործությունը անդամ երկրներում ազատությունների սահմանափակման փաստերի առումով։
Ավելին՝ այստեղ