Մինվոդիից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, արտակարգ կերպով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այդ մասին տեղեկանում ենք «Авиаторщина» Telegram ալիքից։
Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։ Նշվում է, որ պոկվել է ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը։ Ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում:
«Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ մեկնաթռիչքի օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել», – ասված է հրապարակման մեջ։