Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին։
Նրա խոսքով՝ այդ հավանականությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու պետությունների խորհրդարանները չեն ստորագրել ու վավերացրել խաղաղության պայմանագիրը։
«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, իհարկե, պատերազմը շատ հավանական է», — ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։