Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հայաստան, շտապ փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել մեկ այլ վայրում։ Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ Авиаторщина թելեգրամյան ալիքին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդի-Երևան ուղևորատար ինքնաթիռի հետ։ Նշվում է, որ օդ բարձրանալուց հետո ձախ շարժիչի ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում:
«Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։