Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 23։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Ս․-ն տեղում մահացել է։ Մյուս ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։
Իսկ վարորդ Էրիկ Հ․-ն «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներից 2-ին, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։