Փաշինյանը ուղերձ է հղել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բելգիացի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համագործակցության տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդլայնվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Օգտվելով առիթից՝ իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ: Վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ բարգավաճում և առաջընթաց