Շունը շղթան պոկել է ու հարձակվել 8-ամյա երեխայի վրա. վերջինիս ծանր վիճակում տեղափոխվել է վիրահատման
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել «Սպիտակ» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, գլխի և պարանոցի շրջանում սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, գրում է Shamshyan.com-ը։
Բժիշկներն անում են անհնարինը՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Այս պահին երեխայի վիրահատությունը շարունակվում է, որի մեջ ներգրավված է նաև հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը՝ մայրապետից մինչև վիրաբուժական թիմ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են․ «Երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շունը, որը պոկել է շղթան։ Ու հիմա, ճիշտ է, երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վստահ ենք, որ Սպիտակի բժիշկներին այս անգամ ևս կհաջողվի փրկել երեխայի կյանքը, քանի որ առաջին անգամ չէ, որ Սպիտակի բժիշկները, լինելով իրենց բարձունքում, բազմաթիվ կյանքեր են փրկել։ Ուզում ենք նաև մեր զայրույթն ուղղել շան տիրոջ հասցեին, ով տիրություն չի արել շանը։ Մի ամբողջ իտալական թաղամաս այդ շան պատճառով սարսափի մեջ է ապրում։ Ինչո՞ւ տիրոջը չեն պարտավորեցնում, որ հսկողության տակ պահի շանը։ Մենք էլ ենք կենդանասեր, մենք էլ ենք սիրում շուն, բայց հիմա ո՞վ է 8-ամյա մեր երեխային այդ օրը գցելու համար պատասխան տալու»։
***
Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Երեխայի՝ հիվանդանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։