20-ամյա տղան բանակի քեֆն էր տոնում, որն ավարտվեց ողբերգությամբ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Բյուրեղավանում այսօր տեղի ունեցած սպանությունից, մասնավորապես` իրավապահները ձերբակալել են ենթադրյալ սպանություն կատարողին, որը եղել է Մհեր Թ․-ն, նա ձերբակալված է: Բյուրեղավանի բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք ներկայացնում, պատմեցին, որ լուրեր ունեն, թե միջադեպի մասնակից տղաների միջեւ վեճը սկսվել է տաքսի պատվիրելու հարցի շուրջ: Բանն այն է, որ սպանության մեջ կասկածվող Մհեր Թ․-ն տաքսի է վարում եւ Բյուրաղեվանի բնակիչներ Արթուրը, Գոռը, Արտուշը և Կարենը տաքսի մեքենա են պատվիրել: Եվ ահա պատվիրելու հարցն էլ դարձել է տղաների մոտ կոնֆլիկտի պատճառ:
Եվ այսպես ամեն ինչի մասին ամենասկզբից:
Միջադեպի մասնակից 20-ամյա Կարենն այդ օրը բանակից տուն է եկել ու տղաներով հավաքվել են նշելու նրա բանակից վերադառնալու առիթը: Արդյունքում պատվիրել են տաքսի ու նրանց է սպասարկել տաքսու վարորդ Մհերը ու տղաներին տարել է իրենց ցանկալի ռեստորանը` քեֆ անելու: Բյուրեղավանի բնակիչներ Արթուրը, Գոռը, Արտուշը և Կարենը մի լավ քեֆ են անում եւ զանգահարում են իրենց ռեստորան հասցրած տաքսու վարորդ Մհերին եւ ասում են, որ գա հիմա էլ իրենց տանի տուն: Մհերը հրաժարվում է պատվերը ընդունել, ասելով, որ չի կարող իրենց տանել, քանի որ հիմա այլ հաճախորդի է սպասարկում։ Գինովցած տղաները հայհոյում են տաքսու վարորդին ու խոսակցությունն այնքան է թեժանում, որ որոշում են հանդիպել: Արդյունքում տաքսու վարորդ Մհերն իր ընկերոջ հետ, որը ունեցել է առողջական խնդիրներ, գնում է Բյուրեղավանի տղաների հետ հանդիպման ու հանդիպումը վերածվում է կռվի, որից հետո ըստ նախնական վարկածի՝ Մհերը դանակով հարվածներ է հասցնում տղաներին, հարվածից բանակից վերադարձած Կարենը, որը տոնում էր իր բանակի քեֆը, տեղում մահանում է, իսկ 3 անձի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց:
Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին: Հինգ անձ ճանաչվել է տուժող:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.: Վերջինս դեպքից ժամեր անց հայտնաբերվել է, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: