Գողություն կատարած 22-ամյա աղջիկը ձերբակալվել է․ ոստիկանություն
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 14-ին, ժամը 23.39-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ իր տնից գողացել են փող և ոսկյա զարդեր:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վարդենիսցի 22-ամյա աղջիկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոսկեգույն շղթա և էլեկտրական կրիչ: Նա խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացած ոսկյա խաչը տվել է մորը: Բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա կինը ներկայացրել է ոսկյա խաչը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: