Ողբերգական դեպք. գետում հայտնաբերվել է դի
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վայոց Ձորի մարզի ոստիկանները, փրկարարներն ու քննիչները մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո Արփա գետում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ Մայիս Խ.-ն է:
Ավելի վաղ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ երեկվանից Վայոց Ձորի մարզի բնակիչը տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
«Ոստիկաններն ու փրկարանները գրեթե մի քանի կմ որոնողական աշխատանքներ են կատարել, այդ թվում՝ ծառախիտ հատվածներում և Արփա գետի մոտ 2 կմ-ոց երկարությամբ հատվածում: Դիակը գետում հայտաբերել է ոստիկաններից մեկը, իսկ մինչ այդ ոստիկաններն ու փրկարարները գետի ափին մոտ հայտնաբերել էին հագուստ»,– գրված է կայքում։
Դին դուրս բերելու համար Երևանից Վայոց ձոր են մեկնել ՓԾ ջրասուզակները։
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։