Այսօր Վարդավառ է. ՆԳՆ-ն հորդորում է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները», — ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում: