Բայրամովը նոր հայտարարություն է արել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցեր, Լաչինի անցակետում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գործունեությունը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Քննարկումների ընթացքում Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ՝ անհրաժեշտ կանոնների պահպանմամբ, սահմանային անցակետով բժշկական նպատակներով արցախցիների անցումը շարունակելու հնարավորության մասին։
Ինչ վերաբերում է նրանց կարիքները բավարարելուն, ապա ադրբեջանական կողմը չի բացառել «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործմամբ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։