«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը
Socity«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ կարևոր եմ համարում երիտասարդների դերն ու անելիքը մեր երկրի, հայրենիքի համար այս ճգնաժամային իրավիճակում։
Երիտասարդները փոփոխության կրողն են, նրանք գիտեն՝ ապագան ինչպիսին պետք է լինի, որովհետև իրենք են տերը ներկայի ու ապագայի»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը։
Հանդիպման թեման առաջնորդությունն էր, ժամանակակից առաջնորդության միտումները, քաղաքականության մասին առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու ուղիները։ Մասնակիցներն ունեցան ինտերակտիվ քննարկում, երիտասարդներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և կիսվեցին իրենց մտահոգություններով։