Սա ոչ թե ավարտն է, այլ սկիզբը. Մեծ Բրիտանիայի համար սկսվում է նոր դարաշրջան. Ջոնսոնը` ԵՄ-ից դուրս գալու մասին
InternationalՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հունվարի 31-ին երկրի` ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալը համարում է բրիտանացիների համար նոր դարաշրջանի սկիզբ: Այս մասին վարչապետը հայտարարություն է տարածել: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Ամենակարևոր բանը, որն ուզում եմ ասել այսօր, դա այն է, որ սա ոչ թե ավարտն է, այլ սիզբը: Սա նոր դարաշրջանի սկիզբն է, սա այն պահն է, երբ բոլորս համախմբվում ենք` նոր փուլ դուրս գալու համար: Իմ դերը, որպես ղեկավարի, կայանում է նրանում, որպեսզի միավորեմ երկրի բնակիչներին և առաջ տանեմ»,- ասել է նա:
Անգլիան ԵՄ-ի կազմը կլքի 47 տարի, մեկ ամիս անց: Հունվարի 31-ից հետո կլինի անցումային ժամանակաշրջան, որը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա տրված է Brexit-ի հետևանքներից խուսափելու համար: 11 ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիան և ԵՄ-ի կազմում գտնվող մյուս` 27 երկրները կշարունակեն գոյություն ունենալ այնպես, ասես «բաժանում» տեղի չի ունեցել: