Լավրովը նոր հայտարարություն է արել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Ռուսաստանի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Lenta.ru պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացման օրինակ է Կիևի վարչակարգին F-16 կործանիչներ փոխանցելու ԱՄՆ-ի պլանները: Մենք տեղեկացրել ենք միջուկային տերություններին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Ոչ մի հավաստիացում այստեղ չի օգնի:
Ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորականները չեն սկսելու պարզել, թե այս տիպի յուրաքանչյուր ինքնաթիռ արդյոք սարքավորված է միջուկային զենք մատակարարելու համար, թե ոչ: Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու հենց փաստը մեր կողմից կդիտարկվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում», — ընդգծել է Լավրով