ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է արել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան չի մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, RTVI-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի որոշումը՝ հաստատելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Նրա խոսքով՝ Կրեմլը դատում է ըստ արարքների և համապատասխան եզրակացություններ անում։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է. մենք երբեք չենք մոռացել դրա մասին: Մենք դատում ենք գործերով, եզրակացություններ անում»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնել է Շվեդիային ընդունել որպես ռազմական բլոկի մաս։ Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ընթացքում։
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը մինչև հուլիսի 21-ը։ Դրական որոշման դեպքում փաստաթուղթը կստորագրի Էրդողանը։