Ինչու են երեխաները մшհшնnւմ փակ ավտոմեքենաների մեջ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ողբերգություն է տեղի ունեցել Արցախի Մարտակերտ քաղաքում: Տանը միայնակ մնացած 3 և 6 տարեկան երեխաները մտել են կայանած մեքենայի մեջ, քնել ու մահացել: Նման ողբերգությունները շատ հաճախ են ամբողջ աշխարհում երեխաների մահվան պատճառ դառնում: Պատճառն այն է, որ օրինակ, երբ փողոցում ջերմաչափը ցույց է տալիս 30 աստիճան, օդորակիչի բացակայության և փակ պատուհանների պարագայում մեքենայում ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանից: Միաժամանակ, արևի տակ մեքենայի սարքավորումների վահանակի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 70 աստիճան Ցելսիուսի, ղեկի մոտ՝ 53 աստիճան, նստատեղերի վրա՝ 51 աստիճան։ Այդ պայմաններում երեխայի հագուստը 10 րոպեում տաքացվում է մինչև 50 աստիճան։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այդ դեպքում մարմնի հետ: Սա բավական է, որ երեխան բառացիորեն եփվի սրահում։ 5 րոպե անց նա սկսում է խեղդվել։ Նրա արյան մեջ թթվածնի մակարդակը նվազում է, ճնշումն իջնում է։ Ուղեղը, թոքերը և սիրտը սկսում են թթվածնային քաղց զգալ: Եթե երեխան կապված է մեքենայի նստատեղին, ապա նա չի կարող շարժվել արյան շրջանառությունը լավացնելու համար, և սկսում է կորցնել գիտակցությունը:
10 րոպե անց նրա մոտ ցնցումներ են սկսվում, սրտի հաճախությունը նվազում է, արյան ու թթվածնի հոսքը դեպի ուղեղ էլ ավելի է վատանում։ Եթե մինչ այդ պահը օգնություն չի ցուցաբերվում, սկսվում է երիկամների անբավարարությունը: Դա կարող է հանգեցնել դրանցում անդառնալի փոփոխությունների։ Այս փուլում մեքենայից փրկված երեխաները կարող են հեմոդիալիզ կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունենալ:
Այրվածքները հայտնվում են 30 րոպե անց։ Ապակու միջով թափանցող արևի ճառագայթներն այրում են մանկական նուրբ մաշկը։ Երեխան մեծ ցավ է զգում, քանի որ ամբողջ մարմինը վառվում է արևայրուքից։ Բայց կես ժամ հետո երեխան այլևս չի կարող բղավել։ Նրա գիտակցությունը պղտորված է, սիրտը բաբախում է ամբողջ ուժով։
45 րոպե անց ուղեղային արյունահոսություն է առաջանում։
Եթե օգնությունը դեռ ուշանում է, արյունը գրեթե եռում է երեխայի ուղեղում և հանգեցնում է արյունահոսության։ Աղերի հանկարծակի կորուստը (քրտինքով) և ջերմության պատճառով արյան խտացումը կարող է առաջացնել արյան մակարդուկներ։ Նրանք կարող են խցանել կարևոր անոթները, ինչը հանգեցնում է մարմնի բոլոր կենսական համակարգերի խափանման:
Ուստի, եթե հետկապես ամռանը կողպված մեքենայում երեխաներ եք տեսնում, անտարբեր մի անցեք կողքով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Զանգահարեք 911 կամ 103: Ի դեպ, ջերմահարումից ոչ պակաս երեխաների համար մահացու վտանգավոր է նաև ցրտահարումը, որը ևս հաճախ է պատահում ձմռանը փակ մեքենայի մեջ մնացած երեխաների հետ: