Սահմանադրական հեղաշրջումը վերջնականապես զրկելու է Հայաստանին ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը. Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից և ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը։
«Լուր տարածվեց, որ «Իմ քայլի» մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկվելը և դիմակ կրելը։ Դիմակ կրելուն ամենևին դեմ չեմ, բայց այն չի կարող փրկել հիվանդանալուց, եթե զուգահեռ քանդում ես առողջապահական համակարգը։ Բնության օրենքներն են այդպիսին։
Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին և կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից եւ ավելի է խորացնելու քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը։
Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա։ Հասարակական օրենքներն են այսպիսին։
Այս օրենքները օբյեկտիվ, մեր կամքից անկախ գործող օրինաչափություններ են, և ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել դրանք։ Ի դեպ, զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս ջահելների, տարիքով մարդ է, ավելին՝ ֆիզիկոս-պրոֆեսոր, չգիտի այս օրենքների օբյեկտիվ և համատարած բնույթի մասին»,- գրել է նա։