Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նանսեր Քանանին հորդորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ոստիկանությանը խուսափել բռնությունից և ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին:
Քանանին ասել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իրանցիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց, հայտնում է IRNA գործակալությունը։
Իսկ արդեն Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքացիներին կոչ է արվել զերծ մնալ քաղաքում անհարկի տեղաշարժից և անկարգությունների գոտիներում գտնվելուց՝ երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 427 մարդ է բերման ենթարկվել Ֆրանսիայում դեռահասի մահվան պատճառով հինգերորդ գիշերն ընթացող անկարգությունների ժամանակ: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել էր նախատեսված այցը Գերմանիա։ Երկրում անկարգությունների 4 գիշերվա ընթացքում ավելի քան 1300 մարդ է ձերբակալվել։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ անչափահաս Նաել Մ.-ին, որը Ալժիրից ներգաղթյալների ժառանգ է, երեքշաբթի առավոտյան երթևեկության կանոնները խախտելու համար ոստիկանական պարեկը կանգնեցրել է Mercedes մակնիշի մեքենա վարելիս և գնդակահարելով սպանել: