Արտակարգ դեպք` արտակարգ պայմաններում․ շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
SocityԱրտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ արտակարգ:Այս մասին հայտնում է «Մասիս բժշկական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։
«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:
Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:
Ծնունդը բարդ էր, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը `Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:
Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:
Հիվանդանոցում թե՛ մոր ,թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:
Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:
Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ և արժանի լինելու համար:
Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը…
Կեցցե´ք…»,- ասված է հրապարակման մեջ։