Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում հունիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-29-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում հունիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։