Աշխարհի խոշորագույն արևային մարտկոցներ արտադրողը նվազեցրել է հիմնական բաղադրիչի գինը
EconoмицсNur.kz-ն գրում է, որ չինական Longi Green Energy Technology ընկերությունը 31%-ով իջեցրել է արևային թիթեղների գինը։ Այդ թիթեղները հենց սիլիցիումի այն քառակուսիներն են, որոնք լարերով փոխկապակցվում են միմյանց և միասին կազմում արևային մարտկոց: Գների նվազումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ սիլիցիումի գինը, որն օգտագործվում է արևային մարտկոցների արտադրության համար, փետրվարի սկզբից գրեթե կրկնակի նվազել է։ Առաջացած նոր գործարանները սկսել են արագացված կարգով թիթեղներ արտադրել վերջ տալով այն դեֆիցիտին, որն առաջացել էր անցյալ տարի մատակարարման շղթաների խաթարման պատճառով: Longi Green Energy Technology ընկերության նախագահ Լի Չժենգուոն ասել է, որ արևային էներգիայի մատակարարման շղթայի ագրեսիվ ընդլայնումը կարող է հանգեցնել արտադրանքի գերարտադրության: Նրա կարծիքով, դրա պատճառով առաջիկա մի քանի տարիների ընթացքում շատ ընկերություններ ստիպված կլինեն դադարեցնել իրենց բիզնեսը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]