Արևային էներգիային խոչընդոտում է ենթակառուցվածքների սակավությունը
EconoмицсԱշխարհի գրեթե բոլոր երկրները էներգետիկ անվտանգության և ապահովման հարցում իրենց ուշադրությունը դարձրել են դեպի արևային էներգիան՝ գիտակցելով, որ հենց վերականգնվող էներգիայի աղբյուրներն են մարդկության ապագայի գրավականը։
Այդ ակնհայտ ընտրությունը հստակ է, բայց ամեն ինչ այնքան էլ պարզունակ չէ։ Աշխարհի 26 երկրներից 20-ում, որտեղ առավելապես ակտիվորեն օգտագործվում է արևային էներգիան, էներգոհամակարգերի խնդիրները համարվում են արևային էներգետիկայի զարգացման առանցքային խոչընդոտներից մեկը։
«Էլեկտրացանցերի սահմանափակ հզորությունները և ճկունության ու կուտակիչների բացակայությունը, ազգային էլեկտրաէներգետիկ համակարգերում իրենցից օրհասական ռիսկ են ներկայացնում արևային էներգիային գլոբալ անցման համար», -նշվում է «Solar Power Europe» կազմակերպության զեկույցում։
Ընկերության շուկայի վերլուծության գծով տնօրեն Մայքլ Շմելը նշում է, որ ցանցերն ու ճկունությունն էներգետիկ անցման քնած հսկան են և այդ հսկան արթնանում է։ «Մենք ահռելի քանակությամբ արևային վահանակներ ենք տեղակայում և մեզ հարկավոր է հնարավորություն ունենալ օգտագործել դրանք, երբ մեզ անհրաժեշտ է։ Ողջ աշխարհում կառավարությունները պետք է ենթակառուցվածքների արդիակնացում իրականացնեն էլեկտրամատակարարման և էլեկտրաէներգիայի պահպանման համար և դա դարձնեն իրենց քաղաքացիական առաջնահերթությունը»,— նշել է մասնագետը։
Բանն այն է, որ արևային վահանակներ ստացվող էներգիան կուտակելու համար ահռելի մեծ կուտակիչներ են հարկավոր, սակայն ոչ բոլոր երկրներն ունեն համապատասխան հզորություններ, ուստի և առաջնահերթ հարկավոր է արևային վահանկների տեղադրմանը զուգահեռ մտածել նաև ենթակառուցվածքների շեշտակի ավելացման մասին, հակառակ պարագայում խնդիրներն անխուսափելի են լինելու։
Հայաստանն այս առումով չափազանց հետ է, մեր երկիրը նույնիսկ արևային վահանակների տեղակայման առումով առաջատարների մեջ չէ, ծավալների հաշվով։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ կուտակիչների արտադրության մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի կլինի։
Նարե Մելիքյան