«Դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում եւ ով եք դուք». Ալեն Սիմոնյանը` Սեյրան Օհանյանին
VideosՋղայնացեք դուրս եկեք պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, երբ վերջինս միջամտեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին:
Դրան հետեւեց դահլիճից արձագանքներ, թեեւ չլսվեց, թե ինչ են ասում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Նազարյան, նենց չի, որ դուք եք որոշողը, թե ովէ փոքր մարդ: Դա որոշում է ՀՀ ժողովուրդը ընտրություն անելով: Նենց չի, որ դահլիճում նստածները տենց եսիմ ովքեր են իմ գնահատմամբ, բայց ես դրա մասին բարձր չեմ խոսում: Հիշեք՝ ով է ձերոնցից առանց «մայկա-տռուսիկ» եկել, իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել, կարող եմ ցուցակը ներկայացնել, ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով: Իսկ հիմա լքեք դահլիճը, պարոն Օհանյան: Կամ հնգստացեք, նստեք, կամ անհանգսիտ նստեք: Ինձ թվում է, որ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում եւ ով եք դուք»:
Ալեն Սիմոնյանը նաեւ նախազգուշացում հայտրարեց ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանին եւ Սեյրան Օհանյանին՝ տեղից խոսելու համար:
Ալեն Սիմոնյանի խոսքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լքեց դահլիճը:
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանը ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանի հետ բանավեճի էր բռնվել և ասել. «Մինչև ապրիլյան պատերազմը ՀՀ Զինված ուժերում 20-30-ականների KS19 հրանոթներ էին, 60-70 ականների «Զիլեր» էին տեղափոխում մեր տղաներին: Ես 2016 թվականին բանակում էի ու պիտի ասեմ, այո, ձեր ղեկավարած բանակը ինձ «մայկա ու տռուսիկ» չէր տալիս»: