Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են
EconoмицсՄիջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել է համաշխարհային էներգետիկայի մեջ գլոբալ ներդրումների մասին հերթական զեկույցը։ 2022 թվականին էներգետիկ ոլորտն աշխարհում ներգրավել է մոտ 2,8 տրիլիոն դոլար, որից մոտ 1,7 տրիլիոնը ներդրվել է էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեջ, ավելին քան երբևէ ողջ պատմության ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն ներդրողները դարձրել են արևի էներգիային։ Ըստ էության 2022 թվականին յուրաքանչյուր դոլլարի դիմաց, որ ծախսել են արդյունահանվող վառելիքի վրա 1,7 դոլար օգտագործվել է էկոլոգիապես մաքուր էներգիայի համար։ Ընդամենը 5 տարի առաջ այդ թիվը գործնականում հավասար էր զրոյի։ Մաքուր էներգիայի ազդեցության աճը առանձնահատուկ տեսանելի է դառնում, երբ խոսք է գնում արևի էներգիայի մասին։
Ակնկալվում է, որ արդեն 2023 թվականին միայն արևային ուղղությունը կգերազանցի նավթաարդյունաբերությանը ներդրումների ծավալով։ Սա ահռելի առաջընթաց է ընդ որում մեկ տասնամյակի համեմատությամբ, երբ նավթի վրա ծախսերը գերազանցում են արևային էներգիայի վրա կատարած ծախսերին առնվազն 6 անգամ։
Ողջ աշխարհը գիտակցում է արևային էներգիայի անհրաժեշտությունը, արտանետվող գազերի ցածր մակարդակը, ինչպես նաև հուսալիությունն ու եկամտաբերությունը, ուստի և նույնիսկ այն երկրները, որը նավթի հսկայական հանքավայրեր ունեն և կարող են իրենց թուլ տալ արդյունահանել, արտահանել կամ օգտագործել սև վառելիքը, այդ երկրներում արևային էներգիայի սարքավորումների օգտագործումը ավելի արագ տեմպերով է իրականացվում, քան բազմաթիվ այլ երկրներում։ Շատ երկրներ սկսել են արևային սարքավորումների արտադրություն իրականացնել իրենց տարածքում, թեպետ Չինաստանը գրեթե այս առումով գերզանցում է բոլոր երկրներին, կեսից ավելին չինական սարքավորումներ են։
Արևային էներգիան չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար։ Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», արևային էներգիան օգտագործելն առանձնահատուկ կարևորություն է ստանում թե՛ աշխարհքաղաքական , թե՛ տնտեսական և թե՛ հատկապես քաղաքական առումներով։
Հմայակ Սիմոնյան