Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան
SocityՀունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության օրն է, որը ողջ աշխարհում տոնվում է արդեն 50 տարի: Այս օրը նաև բնապահպանների մասնագիտական տոնն է:
Օրվա կապակցությամբ բոլոր բնապահպաններին և ոչ միայն, շնորհավորանքի խոսք հղեց ընկերության բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը` նշելով, որ շրջակա միջավայրի պահպանությունը բոլորի պարտքն ու խնդիրն է` անկախ աշխատանքից ու գտնվելու վայրից:
Բնապահպանական կադրերն այս ոլորտում ինչ խոսք, անելիքներ շատ ունեն, մաղթում եմ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ բոլոր բնապահպաններին,- հավելեց նա,- շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս:
Այս տարի բնապահպանական բաժինը կարգախոս է ընտրել` «Պայքար պոլիէթիլենային տոպրակների դեմ» և այսօրվանից մեկնարկել են սեմինարները` ընկերության աշխատակիցների համար. Ինչպես տեսակավորել գրասենյակային աղբն ու ինչպես աստիճանաբար էկո մշակույթը բերել կենցաղ: Բոլոր մասնակիցներին բաժանվեցին նաև էկո պայուսակներ. դրանք կփոխարինեն պոլիէթիլենային տոպրակներին, նաև` հարմարավետ են և գեղեցիկ: